Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ճապոնիայում ավտոմոբիլը վրաերթի Է ենթարկել մի խումբ երեխաների

Ճապոնիայում ավտոմոբիլը վրաերթի Է ենթարկել մի խումբ երեխաների

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 10 երեխա Է տուժել Ճապոնիայի կենտրոնական մասի Հիգասիուրա քաղաքում մանկապարտեզի սաների խմբի վրա ավտոմոբիլի վրաերթի հետեւանքով: Դեկտեմբերի 9-ին այդ մասին հաղորդում Է Asahi թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երեխաներին տեղափոխել են մերձակա հիվանդանոց, նրանց մոտ ախտորոշվել են թեթեւ վնասվածքներ:

Բացի դրանից, հոսպիտալացվել Է փոխադամիջոցի՝ 70-ից մինչեւ 80 տարեկան վարորդը, նա գանգատվել Է վատ ինքնազգացողությունից: Ոստիկանության աշխատակիցներն սկսել են հետաքննություն՝ պատահարի պատճանեռը պարզելու համար: Վերջին տարիներին Ճապոնիայում հաճախացել են տարեց վարորդների հետ կապված միջադեպերը: Տեղի ոստիկանությունն այս առնչությամբ հորդորում Է հոժարակամ հրաժարվել վարելու իրավունքից իր ուժերի անվստահության դեպքում:

Yomiuri թերթի տվյալներով՝ դեկտեմբերի 9-ին Ճապոնիայում տեղի Է ունեցել ավտոմոբիլի եւս մեկ վրաերթ երեխաների վրա: Փոխադրամիջոցի վարորդը մի խումբ դպրոցականների վրաերթի Է ենթակել երկրի կենտրոնական մասին Կիկուգավա քաղաքում, ինչից հետո փախել Է պատահարի վայրից: Դրա հետեւանքով չորս երեխաների մոտ ախտորոշվել են թեթեւ վնասվածքներ, նրանց կյանքի համար սպառնալիք չկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]