Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Փոփոխություններ՝ ՊՈԱԿ-ի ղեկավար նշանակվելու պահանջներում. ընդդիմությունը դեմ է նախագծին

Փոփոխություններ՝ ՊՈԱԿ-ի ղեկավար նշանակվելու պահանջներում. ընդդիմությունը դեմ 
է նախագծին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը ԱԺ-ին է ներկայացրել օրինագիծ, որով ՊՈԱԿ-ների ղեկավար նշանակվելու համար սահմանված պահանջներում փոփոխություններ են նախատեսվում, ընդդիմությունը դեմ է արտահայտվում նախագծին, մատնանշում հնարավոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:

Գործող օրենքով սահմանված է, որ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ այն գործունակ, չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և համապատասխան բնագավառի առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

«ՊՈԱԿ-ի գործադիր մարմինը համարվում է ղեկավար պաշտոն, իսկ օրենքով սահմանված միայն համապատասխան բնագավառի առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ չափանիշը սահմանափակում է գործադիր մարմնի պաշտոնի հավակնող անձանց շրջանակը: Նախագծով առաջարկվող փոփոխությունը հնարավորություն  կընձեռի հանրային ծառայության կամ մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց ևս մասնակցելու գործադիր մարմնի ընտրությանը, ինչով նաև կընդլայնվի այդ ընտրության հնարավորությունը՝ առավել մասնագիտացված անձանց միջև»,-ասաց փոխնախարարը:

Այսպիսով նախագծով սահմանվում է, որ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ այն բարձրագույն կրթություն ունեցող գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

ՔՊ-ից Վահագն Հովակիմյանը նկատեց, որ դա տեխնիկական փոփոխություն է:

«Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանը, սակայն, համոզմունք հայտնեց, թե նախագծով տեխնիկական փոփոխություն չի առաջարկվում: Ըստ նրա՝ կառավարությունը դրանով այլ խնդիր է լուծում:

«Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը ևս համաձայնեց Մկրտչյանի հետ: «Գործող օրենքով ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակվելու համար մարդը պետք է ունենար մասնագիտական աշխատանքի ստաժ, հիմա կառավարությունն առաջարկում է մասնագիտական աշխատանքի ստաժը փոխարինել ընդամենը համապատասխան բնագավառի աշխատանքային ստաժով»,-ասաց նա:

Նա առաջարկեց առաջիկա ամիսներին հետևել ՊՈԱԿ-ների տնօրենների նշանակումներին, այդ անձանց կենսագրությանը, աշխատանքային ստաժին: «Եվ կտեսնեք, որ սա իսկապես բացում է  սողանցք, հնարավորություն, որ ՊՈԱԿ-ների ղեկավարներ նշանակվեն նրանք, որոնք չունեն մասնագիտական աշխատանքի փորձ»,-ասաց պատգամավորը:

Փոխնախարարը, սակայն պնդեց, որ հնչեցված մտահոգությունները հիմք չունեն` շեշտելով, որ համապատասխան բնագավառի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժը, որը կար, պահպանվել է, պարզապես ավելացրել են 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժի պահանջը, այսինքն ավելացրել են շեմը: «Այսինքն, մենք, ոչ թե հեշտացրել ենք, այլ բարդացնելով ընդլայնել ենք»,-ասաց Գաբրիելյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]