1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եղիշե Կիրակոսյանն Հաագայի դատարանի որոշումները հաղթանակ է համարում

Եղիշե Կիրակոսյանն Հաագայի դատարանի որոշումները հաղթանակ է համարում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանից որոշումների տեսքով ստացված արդյունքները հաղթանակ են ու հաջողություն Հայաստանի Հանրապետության համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ մեկնաբանելով 2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ որոշումները:

«Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Այդ մասին խոսում է, թե դատարանի հրապարակած որոշումը, թե մեր հարևանների արձագանքն այս որոշումներին: Տեսնում ենք, որ իրենց կողմից կա ցավագին արձագանք այս որոշումների առնչությամբ: Սա խոսում է այն մասին, որ այս ամենը տեղ է հասել: Հուսով ենք, որ հետագայում համաձայնեցված աշխատանքի արդյունքում այս ամբողջն ավելի շատ կյանքի կկոչվի: Միգուցե, սա նաև լավ հնարավորություն է՝ մեր հանրության շրջանում միջազգային պրոցեսների նկատմամբ հավատի ամրապնդման, թերահավատ մոտեցումները բացառելու առումով»-ասաց Եղիշե Կիրակոսյանը:

2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ իր որոշումները: Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ դատարանը գտել է, որ առկա է կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ, և ըստ այդմ Ադրբեջանին պարտավորեցրել է՝

բռնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանել բոլոր այն անձանց, որոնք 2020թ. հակամարտությամբ պայմանավորված հայտնվել և պահվում են Ադրբեջանում, ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առաջ հավասարությունը

 ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու ազգությամբ և էթնիկ հայերի դեմ ուղղված ռասայական խտրականության և ատելության հրահրումն ու խթանումը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և պետական հաստատությունների կողմից,

 ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, ուղենիշային պատկերների, գերեզմանատների և այլ ցուցանմուշների հանդեպ վանդալիզմի և պղծման գործողությունները:

Դատարանը նաև հիշեցրել է Հայաստանի ներկայացրած հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումների ժամանակ Ադրբեջանի ներկայացուցչի պաշտոնական հայտարարությունն առ այն, որ հայ զինվորներին պատկերող մանեկենները և Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ հայ զինվորների սաղավարտները ընդմիշտ հեռացվել են ռազմավարի պուրակից և հետագայում չեն ցուցադրվելու:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]