1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նոր տարվան ընդառաջ Արտաշատի թատրոնը հանդիսատեսին կներկայանա ամանորյա երկու բեմադրությամբ

Նոր տարվան ընդառաջ Արտաշատի թատրոնը հանդիսատեսին կներկայանա ամանորյա 
երկու բեմադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թատերասերների համար այլընտրանք ապահովելու, նրանց կրկին թատրոն բերելու նպատակով Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրվել են «Ամանորի հրաշքը կամ բարի Դոբին» և «Կախարդված ձյունանուշը» տոնական ներկայացումները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանն ասաց՝ երկու ներկայացում են կյանքի կոչել, քանի որ փորձը ցույց է տվել՝ հանդիսատեսը միշտ ցանկանում է վերադառնալ թատրոն: Այժմ այլընտրանք կունենա:

«Ամանորի հրաշքը կամ բարի Դոբին», որի բեմադրիչն Արմեն Մարգարյանն է, բեմադրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Շատ լավ ներկայացում է, և ես համոզված եմ, որ հանդիսատեսին դուր է գալու: Այն բեմում կլինի դեկտեմբերի 16-30-ը ամեն օր, իսկ 2022-ին խաղալու ենք մինչև հունվարի 13-ը, սակայն ոչ ամեն օր: Հունվարի 2-ին նաև մեծահասակների համար ներկայացում կլինի: «Կախարդված ձյունանուշը» գործի բեմադրիչը Գագիկ Թովմասյանն է: Այն խաղալու ենք թատրոնի փոքր դահլիճում»,- նշեց Նաղդալյանն ու հավելեց, որ բեմադրությունը շրջելու է Դիլիջանում և մի քանի այլ քաղաքում, որտեղ թատրոն չկա:

Թատրոնի տնօրենը հիշեցրեց, որ ավելի վաղ թատրոնն ամբողջ հանրապետությունում շրջագայել է Քեն Լյուդվիգի «Պրիմադոննաները» ստեղծագործության հիման վրա Արմեն Մարգարյանի բեմադրած «2+2» իրավիճակային կատակերգությամբ: Նախորդ տարի եղել են Գավառում, Վանաձորում, Էջմիածնում: Հանդես են գալու նաև Արմավիրում և այլ մարզերում:

Երևանում ներկայացրել են «Ծխախոտի վնասի մասին» և «Զրույց շունի մը հետ» մոնոներկայացումները, որոնց բեմադրիչը Ռոբերտ Առաքելյանն է:

Այժմ ստեղծագործական կազմն աշխատում է Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» ստեղծագործության բեմադրության վրա: Հունվարին դերաբաշխում է կատարվելու: Հաջորդ տարի Վիլյամ Սարոյանի գործերից են բեմ բարձրացնելու, նախատեսում են նաև մանկական ներկայացումներ բեմադրել:

Նոր տարվա առթիվ Կամո Նաղդալյանը խաղաղություն մաղթեց բոլորին, առողջություն, ստեղծագործական նվաճումներ. «Թող 2022-ը նոր ձեռքբերումների տարի լինի»:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]