1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արման Թաթոյանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից անօրինական պահվող հայ գերիների հարցին

Արման Թաթոյանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի հետ զրույցում 
անդրադարձել է Ադրբեջանի կողմից անօրինական պահվող հայ գերիների հարցին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նատիա Նածվլիշվիլիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ից, պաշտպանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ UNDP-ի, UNICEF-ի, UNFPA-ի, UNHCR-ի և մյուս կառույցների հետ, ինչպես նաև ծրագրերի արդյունավետությունը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համար աշխատանքի առաջնահերթությունները, մի շարք ոլորտներում պետության կողմից իրականացվող աշխատանքները, մասնավորապես, Ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքը, ազատությունից զրկելու հարցերում խնդիրները, մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանության հարցերը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դերն այդ բոլոր հարցերում և այլն:

Առանձին անդրադարձ է կատարվել ադրբեջանական իշխանությունների կողմից անօրինական պահվող հայ գերիների վերադարձին, նրանց նկատմամբ վերաբերմունքին, գերությունից նրանց վերադարձն արհեստական ձգձգելու հարցերին։

Արման Թաթոյանը շեշտել է նաև ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստը, որոնք տեղի են ունենում մեր գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումների ու արարքների հետևանքով։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]