Պաշտոնական

ՀՀ-ի կողմից միջազգային պարտավորությունները իրականացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ի կողմից միջազգային պարտավորությունները իրականացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնված միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգելու, ոլորտային շարունակական բարեփոխումներ իրականացնելու, խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am-ից:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում