«Արմենպրես»-ը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում շրջակա միջավայրի ոլորտին առնչվող խնդիրները. ՇՄ նախարար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը հայկական լրատվական դաշտի ծանրակշիռ և հեղինակավոր լրատվամիջոցներից է: Շնորհավորելով «Արմենպրես»-ի հիմնադրման 103-ամյակի առթիվ՝Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մաղթել է երկար տարիների ստեղծարար աշխատանք:
«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը նշում է հիմնադրման 103-ամյակը։ Շրջակա միջավայրի նախարարությունը շնորհավորում է «Արմենպրես»-ի ողջ անձնակազմին և հայկական մեդիամիջավայրի առաջատարներից համարվող սիրելի գործընկերոջը մաղթում երկար տարիների ստեղծագործական եռանդ ու մասնագիտական ձեռքբերումներ։ Շնորհակալ ենք, որ մշտապես ձեր ուշադրության կենտրոնում եք պահում շրջակա միջավայրի ոլորտին առնչվող ամենատարբեր խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները՝ դրանով իսկ ապահովելով պետական գերատեսչություն-հասարակություն անհրաժեշտ կապը։ Շնորհակալ ենք ձեր անփոփոխ ձեռագրի և մատուցած որակյալ ու անաչառ լրատվության համար»,-ասել է նախարար Հակոբ Սիմիդյանը ։