1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիայի ՆԳՆ-ի և վարձկանների հավաքագրող «Սուլթան Մուրադ»-ի հրամանատարի լուսանկարը մեծ քննարկումներ է առաջացրել համացանցում

Թուրքիայի ՆԳՆ-ի և վարձկանների հավաքագրող «Սուլթան Մուրադ»-ի հրամանատարի 
լուսանկարը մեծ քննարկումներ է առաջացրել համացանցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլույի և «Սուլթան Մուրադ» դիվիզիայի հրամանատար Ֆեհիմ Իսանի մասնակցությամբ լուսանկար է հրապարակել Սիրիայի Ռայ քաղաքից, որը հայտնի է որպես սիրիացի վարձկանների հավաքագրման վայր: Լրագրողը հիշեցրել է, որ «Սուլթան Մուրադ»-ը վարձկաններ էր ուղարկում Լեռնային Ղարաբաղ և Լիբիա:

«Նրանց կողմից անչափահասների հավաքագրումը հանգեցրել է նրան, որ ԱՄՆ-ն Թուրքիային ներառել է այն երկրների ցանկում, որոնք օգտագործում են երեխաներին որպես զինվոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում գրել է Լինդսի Սնելը:

ԱՄՆ պետդեպարտամենտը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային ներառել է այն երկրների ցանկում, որոնք ապօրինի հավաքագրում են կամ օգտագործում են երեխաներին որպես զինվոր:  Մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու մասին ԱՄՆ պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում, որը հրապարակվել է 2021 թվական հուլիսին, ԱՄՆ-ն Թուրքիային կոչ էր արել  դադարեցնել օպերատիվ, բնական և ֆինանսական աջակցությունը Սիրիայում զինված ընդդիմադիր խմբերին, որոնք զինվոր երեխաներ են հավաքագրում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]