Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայի արտգործնախարարը կրկին անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին

Թուրքիայի արտգործնախարարը կրկին անդրադարձել է Հայաստան-Թուրքիա 
հարաբերություններին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Մալայզիայի իր գործընկեր Սայֆուդդին Աբդուլլահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Մեկնաբանելով Հայաստանի հետ երկխոսությունը՝ Չավուշօղլուն ասել է, որ մի շարք ավիաընկերություններ առաջիկա օրերին կսկսեն թռիչքներ իրականացնել Ստամբուլի և Երևանի միջև։

«Նախկինում, ինչպես գիտեք, նման թռիչքներ իրականացնում էր «Ատլասը»։

Թռիչքների վերսկսման հարցը քննարկվում է տրանսպորտի նախարարությունում, և որոշում կկայացվի մոտ օրերս»,- ասել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ Անկարան և Երևանն արդեն ներկայացուցիչներ են նշանակել երկխոսության համար, և այդ ուղղությամբ քննարկումները կշարունակվեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]