Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

 Ահաբեկիչներն ակտիվացել են ամբողջ Սիրիայում. Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ

 Ահաբեկիչներն ակտիվացել են ամբողջ Սիրիայում. Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահաբեկիչներն ակտիվացել են ոչ միայն երկրի հյուսիսում, այլեւ գործնականում ամբողջ Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է սիրիական կարգավորման հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը:

Դեկտեմբերի 21-ին Նուր-Սուլթանում մեկնարկել են Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ «Աստանայի ձեւաչափով» բանակցությունները:

Կոնսուլտացիաների մասնակիցները, որոնք տեւելու են երկու օր, կընդունեն երաշխավոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Սիրիայի կառավարության, Սիրիայի զինված ընդդիմության եւ ՄԱԿ-ի պատվիրակությանը:

«Չի կարող չանհանգստացնել այն, որ վերջին ժամանակներս ակտիվացել են ահաբեկչական խմբավորումները ոչ միայն Սիրիայի հյուսիսում, այլեւ գործնականում ամբողջ երկրի տարածքում»,-Լավրենտեւն ասել Է լրագրողներին: Հատուկ ներկայացուցիչը նաեւ նշել Է, որ ակտիվացումը վերաբերում Է նաեւ ԻՊ-ի ահաբեկչական խմբավորումներին:

Նա նաեւ հայտնել Է, որ ակնկալում Է մանրամասնորեն քննարկել ահաբեկչական խմբավորումների նկատմամբ հակազդումն ակտիվացնելու տարբերակները եւ շահագրգիռ բոլոր կողմերի ջանքերի միավորումը: Իդլիբը, որը գտնվում Է Սիրիայի հյուսիսում, Սիրիայի միակ տարածաշրջանն Է, որի զգալի մասն առաջվա պես մնում Է ելուզակային կազմավորումների ձեռքին: 2017 թվականին այնտեղ ստեղծվել Է ապաԷսկալացման հյուսիսային գոտի, որտեղ տեղափոխվել են ծայրահեղականները՝ հրաժարվելով զենքը վայր դնել Դամասկոսի Արեւելյան Գուտայի արվարձանում եւ երկրի հարավային մարզերում:

Նահանգի տարածքում գտնվում են թուրքական բանակի դիտորդական կետեր, եւ ՌԴ-ի ու Թուրքիայի նախագահների միջեւ պայմանավորվածությունների համաձայն, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի մարտի 5-ին Մոսկվայում, երկու երկրների զինվորականներն Իդլիբում անցկացնում են համատեղ պարեկություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]