Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս 2022

Ուկրաինայի հայ բժիշկները քննարկել են Հայաստանին օգնություն տրամադրելու ալգորիթմը

Ուկրաինայի հայ բժիշկները քննարկել են Հայաստանին օգնություն տրամադրելու 
ալգորիթմը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միության Կիևում գտնվող կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Ուկրաինայի հայ բժիշկների միության (UAMU) կլոր սեղան:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AnalitikaUA.net-ին: Միջոցառման ընթացքում ամփոփվել են Գեղարքունիքի մարզ կատարած այցի արդյունքները, քննարկվել է Հայաստանին հետագա աջակցության ալգորիթմը, ինչպես նաև՝ բժիշկների, ուսանողների և հիվանդների փոխգործակցության ուղիները։

Նշվում է, որ նոյեմբերին Ուկրաինայի հայ բժիշկները Հայաստան կատարած այցի ժամանակ եղել են մի շարք բուժհաստատություններում, որտեղ ուսումնասիրել են օգնություն կազմակերպելու և հայրենիքի գործընկերների հետ փոխգործակցության հնարավորությունները։

44-օրյա պատերազմի ժամանակ ՈւՀԲՄ -ի բժիշկները Ուկրաինայի հայկական համայնքի Երևանի գրասենյակի շրջանակներում օգնություն էին ցուցաբերում պատերազմի ժամանակ վիրավորվածներին։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]