Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 51 քաղաքացի

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 51 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 51 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը հասել է 131 հազար 262-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է 1932 նոր դեպք, որից 311-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված 6 մլն 179 հազար 817 դեպքից 6 մլն 19 հազար 343-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:

2807 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 59 մլն 385 հազար 982 քաղաքացի, իսկ 50 մլն 897 հազար 915 քաղաքացի՝ երկրորդ չափաբաժինը: Խթանիչ՝ երրորդ չափաբաժինը ստացել է 4 մլն 965 հազար 344 քաղաքացի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]