1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան հրաժարական է տվել

Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան հրաժարական է տվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Այսօր տեղի է ունեցել կուսակցության քաղխորհրդի նիստ, որտեղ քննարկվել են մի քանի կարևոր կադրային հարցեր: Առաջին հերթին ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան որոշում է կայացրել լքել պաշտոնը», - ասել է Կոբախիձեն:

Նա հայտնել է, որ իշխող կուսակցությունը խորհրդարանին որպես նոր խոսնակ կներկայացնի Շալվա Պապուաշվիլիի թեկնածությունը,որը զբաղեցնում էր կուսակցության հասարակայնության հետ կապերի քարտուղարի պաշտոնը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]