1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Մեկնարկ» ծրագրի անդամները հանդես կգան տարեվերջյան գալա-համերգով

«Մեկնարկ» ծրագրի անդամները հանդես կգան տարեվերջյան գալա-համերգով

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը կիրականացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամների և «Վարպետության դաս, մեկնարկ» ծրագրի մասնակիցների գալա-համերգները: Միջոցառումները տեղի կունենան դեկտեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, համերգների ընթացքում կհնչեն հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Նախատեսվող գալա համերգները կատարված աշխատանքների ինքնատիպ ստուգատես են, որի ընթացքում հանրագումարի կբերվի 2021 թ. ընթացքում կատարված աշխատանքը. ծրագրերի անդամները ևս մեկ հնարավորություն կունենան տոնական մթնոլորտում ամփոփելու իրենց ստեղծագործական աճը և կատարողական վարպետությունն ու ձեռքբերումները:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը միտված է «Դաշնամուր», «Ջութակ» և «Թավջութակ» մասնագիտություններում 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ-կատարողներին բացահայտելուն և աջակցելուն: Ծրագիրը միջոցառումների համալիր շարք է՝ ուղղված բնականոն սերնդափոխությանը և միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ծրագրում ներգրավված 15 պատանի երաժիշտներ 2013-2021 թթ. մասնակցել են ավելի քան 250 տարբեր միջոցառումների` մրցույթների, փառատոների, համերգների: Նրանցից շատերը արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչմանը: 2021 թվականի ընթացքում ծրագրի 13 շնորհալի երեխաներ մասնակցել են առցանց երաժշտական միջազգային 18 մրցույթների և արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակներին:

Նշվում է, որ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շրջանակում 2021 թ. ընթացքում իրականացվել է նաև «Վարպետության դաս, մեկնարկ» ծրագիրը երիտասարդ մասնագետների՝ միջազգային մրցույթների դափնեկիր Անուշ Նիկողոսյանի (ջութակ), միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Մանասյանի (դաշնամուր), միջազգային մրցույթների դափնեկիր, Triomphe de l’Art և ՀԲԸՄ մրցույթների ժյուրիի մշտական անդամ, «Avanesyan Trio»-ի համահիմնադիր Սևակ Ավանեսյանի (թավջութակ), Brescia Classica (Իտալիա) և Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթների դափնեկիր Հռիփսիմե Աղաքանյանի (դաշնամուր) և այլոց մասնակցությամբ: Վարպետության դասերին մասնակցել են շուրջ 100 շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցներից:

 

Ծրագրի գեղարվեստական ղեկավարը ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյանն է, ծրագրի ղեկավարը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի պրոֆեսոր, դաշնակահար Սերգեյ Քեչեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]