1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բայրամովը ներկայացրել է սահմանազատման գործընթացի շուրջ Ադրբեջանի մոտեցումները

Բայրամովը ներկայացրել է սահմանազատման գործընթացի շուրջ Ադրբեջանի 
մոտեցումները

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շուրջ Ադրբեջանի մոտեցումները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Բաքուն և Երևանը պետք է սկսեն սահմանի սահմանազատման գործընթացը՝ առանց նախապայմանների: Սահմանների որոշումը օրակարգային կարևոր հարցերից մեկն է: Ադրբեջանն ու Հայաստանը անկախություն ձեռք բերելուց հետո գրեթե 30 տարի չեն էլ սկսել սահմանազատումը: Դա նորմալ չէ»,-տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Նոր իրավիճակը, նոր իրողությունները հնարավորություն են ստեղծել սահմանի քաղաքակիրթ որոշման համար, և Ադրբեջանը բազմիցս կոչ է արել աշխատել այդ ուղղությամբ: Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած հանդիպմանը հաջորդած փաստաթուղթն առաջին անգամ արտացոլում է դա սկսելու անհրաժեշտությունը. դա հնչել է նաև դեռ այս տարվա մայիսին, և ադրբեջանական կողմը ի պատասխան, պայմանավորվել է ստեղծել աշխատանքային խումբ, սակայն այնուհետև Հայաստանն առաջ է քաշել որոշ նախաձեռնություններ, որոնք անընդունելի էին Ադրբեջանի համար»,- ասել է  նա։

Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանազատումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]