Աֆրիկայում մեկ շաբաթվա ընթացքում COVID-19-ից մահացությունն ավելացել է 72 տոկոսով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայում կորոնավիրուսով ախտահարման հետեւանքներից մահացությունը նախորդ շաբաթվա համեմատությամբ ավելացել Է 72 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական բյուլետենում:
Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսով ախտահարման հետեւանքներից մահերի քանակությունը նախորդ շաբաթվա տվյալների համեմատությամբ նվազել Է 4 տոկոսով: Այդ ցուցանիշը, այնուամենայնիվ, աճել Է Հարավարեւելյան Ասիայում (9 տոկոսով) եւ ամերիկյան մայրցամաքում (7 տոկոսով):
Աշխարհի մնացած մասերում մահերի քանակը COVID-19-ով ախտահարման հետեւանքներից նվազել Է: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել Է COVID-19-ով պայմանավորված մոտավորապես 44,6 հազար մահ:
ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն, դեկտեմբերի 20-ից մինչեւ 26-ն ընկած շաբաթվա ընթացքում բժիշկները գրանցել են աշխարհում կորոնավիրուսով ախտահարման շուրջ 5 միլիոն նոր դեպք: Հիվանդացությունն ամենից շատ ավելացել Է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (39 տոկոսով): Նաեւ 7 տոկոսով ավելացել Է վարակման նոր դեպքերի թիվն Աֆրիկայում:
Մյուս տարածաշրջաններում հիվանդացությունը մեկ շաբաթում անկում Է արձանագրել կամ գործնականում չի փոխվել:
COVID-19-ի ընդհանուր համաշխարհային հիվանդացությունը շաբաթվա ընթացքում 11 տոկոսով աճել Է նախորդ շաբաթվա համեմատությամբ: Համավարակի ողջ ժամանակաշրջանում աշխարհում հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման ավելի քան 282,8 միլիոն դեպք եւ ավելի քան 5,4 միլիոն մահ՝ հիվանդության հետեւանքներից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: