1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ընտանեկան բռնության կանխարգելման և պատասխանատու հայրության թեմաներով միջոցառումներին մասնակցել է 1279 մարդ

Ընտանեկան բռնության կանխարգելման և պատասխանատու հայրության թեմաներով 
միջոցառումներին մասնակցել է 1279 մարդ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի, Շիրակի, Արթիկի, Գուգարաց, Գեղարքունյաց թեմերում ծառայող քահանաները և սոցիալական աշխատողները 2021-ի հոկտեմբեր-դեկտեմբերին իրականացրել են «Պատասխանատու Հայրություն» թեմային նվիրված միջոցառումներ` տղամարդկանց միջազգային տոնի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամից, միջոցառումներն իրականացել են ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակից բխող «Ընտանեկան բռնության վերաբերյալ Հայ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքներն իրազեկման, արձագանքման և կանխարգելման հարթակում» ծրագրով:

«Միջոցառումներն իրականացվել են համայնքների անդամների մասնակցությամբ` պատանիներ, երիտասարդներ, ծնողներ, նորապսակներ, ամուսնության պատրաստվողներ:

Արդեն մեկ տասնամյակ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ, իրականացնում է Հայաստանում ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր: Դրանց շրջանակում շարունակական վերապատրաստումներ են անցկացվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների և աշխարհիկ սոցիալական աշխատակիցների համար: Նրանք հետագայում իրականացնում են համապատասխան աշխատանք իրենց համայնքներում:

Ընտանիքում բռնությունն ունի բարդ ու բազմակողմանի բնույթ, որը պահանջում է համակողմանի մոտեցում: Այդ նպատակով Եկեղեցին և ՀԿՍ-ն ներկայացված են միջոլորտային աշխատանքային խմբերում` ուղղված բազմամասնագիտական գործնական մեխանիզմների մշակմանը: Տղամարդկանց ներգրավումը ծրագրի շրջանակում իրականացվելիք գործողություններին` հենց այն գլխավոր բանալին է, որն անհրաժեշտ է ընտանեկան բռնությունները կանխարգելելու համար:

Ուստի ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի շրջանակում պատահական չէր տղամարդկանց միջազգային օրվա կապակցությամբ հայրիկներին նվիրված միջոցառումների իրականացումը, քանզի «Պատասխանատու Հայրն է ընտանեկան բռնության կանխարգելման գլխավոր բանալին»»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ 2021 թ.-ին ընտանեկան բռնության կանխարգելմանը նվիրված ծրագրի շրջանակում իրենց կարևորագույն մասնակցությունն են ունեցել նաև Արարատյան Հայրապետական, Արմավիրի, Մասյացոտնի, Արագածոտնի, Սյունյաց, Կոտայքի, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ-ում ծառայող քահանաներն ու սոցիալական աշխատողները:

«Այսպիսով, «Ընտանեկան բռնության վերաբերյալ Հայ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքներն իրազեկման, արձագանքման և կանխարգելման հարթակում» ծրագրի շրջանակներում 2021 թ.-ին ծավալված գործունեության մեջ ներառվել են ՀՀ 9 մարզեր (11 թեմ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական, Արմավիրի, Մասյացոտնի, Արագածոտնի, Գեղարքունյաց, Շիրակի, Գուգարաց, Տավուշի, Արթիկի, Կոտայքի, Սյունյաց թեմերը և ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունը):

85 քահանայի և սոցիալական 13 աշխատողի համար իրականացվել են 2 առկա դասընթաց (1-ինը` եռօրյա և 2-րդը` երկու ու կես օր) և առցանց 5 խորհրդատվական հանդիպում»,- հայտնում են ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամից:

Նշվում է, որ 16 քահանա և 6 սոցիալական աշխատող իրականացրել է 89 միջոցառում` նվիրված ընտանեկան բռնության կանխարգելում և պատասխանատու հայրություն թեմաներին: Միջոցառումների մասնակիցների ընդհանուր թիվը 1279 է (593 տղամարդ և 686 կին):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]