1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սիբիլը թուրքական հեռուստաալիքի եթերում թուրք երգչուհու հետ կատարել է հայկական «Բինգյոլ» երգը

Սիբիլը թուրքական հեռուստաալիքի եթերում թուրք երգչուհու հետ կատարել է 
հայկական «Բինգյոլ» երգը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում ապրող և ստեղծագործող երգչուհի Սիբիլը թուրքական հեռուստաալիքի եթերում թուրք երգչուհու հետ կատարել է հայկական «Բինգյոլ» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիբիլը կատարման տեսանյութը հրապարակել է համացանցում ու գրել. «Ամանորյա հաղորդման շրջանակում հյուր էի Arti հեռուստաընկերությունում և թուրք երգչուհի Յասեմին Գյոկսուի հետ կատարել ենք հայկական «Բինգյոլ» ստեղծագործությունը: Հուսամ՝ ձեզ դուր կգա»:

Հաղորդման տաղավարում Սիբիլը կատարել է նաև Շիրազի խոսքերի հիման վրա գրված «Նամակ» երգը։

Սիբիլը ծնվել և ապրում է Ստամբուլում: Երգել սկսել է փոքր հասակից «Սուրբ Վարդանանց» երգչախմբում։ 2010-ի նոյեմբերին թողարկել է հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ տեղ են գտել «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին և նոր մեռնիմ», «Նամակ» և այլ երգերը։ Վերջինս մեծ հաջողություն է ունեցել Թուրքիայում։ «Նամակ»-ի հիման վրա նկարահանված տեսահոլովակը նկարահանվել է Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից մեկի աջակցությամբ, և առաջին հայերեն տեսահոլովակն է եղել, որը ցուցադրվել է թուրքական պետական հեռուստատեսությամբ: 2012-ի ապրիլին Սիբիլը մրցանակի է արժանացել Մոսկվայում կայացած «Արմենիա» մրցանակաբաշխությանը, իսկ մեկ ամիս անց երգչուհուն Երևանում շնորհվել է Ազգային երաժշտական մրցանակ։ Նա պարբերաբար համերգներով հանդես է գալիս Հայաստանում, համագործակցում տեղի արտիստների հետ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]