Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին և Թուրքիային ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում. Լավրով

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին և Թուրքիային ուղիղ երկխոսություն 
հաստատելու հարցում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան աջակցում է Երևանին և Անկարային ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում և հուսով է, որ դա հաջող կլինի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում:

«Հայաստանը և Թուրքիան նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին: Ռուսաստանը օգնել է նման համաձայնության գալ, և մենք շատ ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումն անցկացվում է Մոսկվայում: Մեր դերն է օգնել ուղիղ երկխոսության հաստատմանը»,- ասաց նա։

Մոսկվայում հունվարի 14-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության նպատակով նշանակված հատուկ ներկայացուցիչների՝ հայկական կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և թուրքական կողմից՝ դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]