Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման արդյունքների մասին

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների 
հանդիպման արդյունքների մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Մոսկվայում հունվարի 14-ին կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվել են երկխոսությունը վարել կառուցողական ու ապաքաղաքական առանցքով, որպեսզի գտնեն ընդհանուր եզրեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը:

«Կողմերը պատրաստակամություն են ցուցաբերել երկխոսություն վարել կառուցողական, ապաքաղաքական առանցքով, բաց ոգով ու միտված գործնական արդյունքի ՝շարժվելով փոքր քայլերով՝ պարզից բարդի անցնելու ճանապարհով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ընդհանուր եզրեր գտնել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների, ի շահ տարածաշրջանի կայունության ու տնտեսական բարգավաճման»,- ասվում է հայտարարության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]