Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 5381 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 5381 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հունվարի 15-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5381 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 990 հազար 183 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1065 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 30 մարդ, ընդհանուր մահերի թիվը 14 425 է:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]