Սպորտ

«Ռոմա»-ն հաղթեց Հռոմում. Մխիթարյանը մասնակցեց խաղին

1 րոպեի ընթերցում

«Ռոմա»-ն հաղթեց Հռոմում. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Կալյարի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում մայրաքաղաքային թիմին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: «Ռոմա»-ի միակ գնդակը 33-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից խփեց Օլիվերիան:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Իտալական Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում «Ռոմա»-ն բարելավեց իր դիրքը և այժմ 6-րդն է: Առաջատարը «Ինտեր»-ն է:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում