Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Համաշխարհային  ռեկորդին ընդառաջ. օդապարիկի թռիչքը Արագածի գագաթներից վեր

Համաշխարհային  ռեկորդին ընդառաջ. օդապարիկի թռիչքը Արագածի գագաթներից վեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը ռուս գործընկեր Սերգեյ Բաժենովի հետ հունվարի 17-ին Հայաստանում օդապարիկով իրականացրել է բացառիկ թռիչք՝ անցնելով Գյումրիից-Երևան  հատվածը Արագած լեռան գագաթների վրայով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը նշեց, որ  թռիչքը փորձնական էր, և իրենք իրականացրել են  օդապարիկով համաշխարհային  ռեկորդ սահմանելուն ընդառաջ:

«Մենք այժմ պատրաստվում ենք համաշխարհային ռեկորդի փորձին, որն անցած տարի ձախողվեց տեխնիկական խնդիրների պատճառով, բայց այս տարի արդեն պատրաստված ենք ու սպասում ենք համապատասխան եղանակի: Ռեկորդային թռիչքն իրականացնելու ենք  Ռուսաստանում, այն  առանց վայրէջքի ամենաերկարատև թռիչքն է լինելու՝ մոտավորապես 35 ժամ: Այս վերջին մեկ ամսվա ընթացքում  24-ժամյա մոնիտորինգ ենք իրականացնում եղանակային պայմանների, քամու ուղղության վերաբերյալ և այլն: Հունվարի 14-ին մենք տեսանք, որ հունվարի 17-ին մեզ մոտ եղանակային պայմանները թույլ կտան և որոշեցինք  Գյումրիից-Երևան՝  Արագածի վրայով բացառիկ  թռիչք իրականացնել»,- ասաց նա:

Նաիրի Բարսեղյանի խոսքով՝ թռիչքի մեկնարկը սկսել են Գյումրիի Վարդանանց հրապարակից, հասել են Արագածի գագաթներին՝  մինչև 6100 մ բարձրության վրա, անցնելով այն՝ վայրէջք են կատարել Եղվարդում: Այն նաև շատ լավ հնարավորություն է տվել  փորձարկելու  հատուկ հանդերձանքը, տեխնիկական միջոցները, քանի որ օդի ջերմաստիճանը լինելու է մինչև -350 C:

Ռուսաստանում ռեկորդային թռիչքը նախատեսում են  կատարել փետրվարին, երբ եղանակային պայմաները  թույլ կտան իրականացնել նման երկարատև թռիչք, քանի որ օդապարիկը թռչում է միայն քամու ուղղությամբ և դրա արագության շնորհիվ:

Գայանե Գաբոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]