1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ժիրայր Մարգարյանը տեղափոխվեց Ուկրաինա

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ժիրայր Մարգարյանը տեղափոխվեց Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատում» 1.5 տարի հանդես գալուց հետոԺիրայր Մարգարյանը տեղափոխվում է ուկրաինական «Վերես»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:Ակումբների միջև համաձայնություն է ձեռք բերվել ֆուբոլիստի տեղափոխության վերաբերյալ։

24-ամյա ֆուտբոլիստը «Արարատին» էր միացել 2020 թվականի ամռանը։ Նա թիմի կազմում բոլորմրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, դարձել է 10 գոլային փոխանցման հեղինակ ևնվաճել է Հայաստանի գավաթը։

Ժիրայր Մարգարյանը խոսել է «Արարատի» մամուլի ծառայության հետ․ «Հպարտ եմ, որ կրել եմլեգենդար այս ակումբի մարզաշապիկը։ Այստեղ անցկացրած ժամանակահատվածում շատ էինհետաքրքիր ու հիշարժան պահերը։ Ամենից նշանակալին գավաթակիր դառնալն էր»։

Մարգարյանը պատմել է, թե ինչ դրդապատճառներով է ընդունել «Վերեսի» առաջարկը․«Ուրախությամբ եմ տեղափոխվում այս ակումբ։ «Վերեսը» խաղում է ավելի բարձրակարգառաջնությունում, ինչը կօգնի խաղային առաջընթաց գրանցել։ Հուսով եմ՝ արագորեն կհարմարվեմթիմին կկարողանամ օգնել հասնել իր առջև դրված նպատակներին»։

Ժիրայր Մարգարյանը նաև իր խոսքն է հղել «Արարատի» աշխատակացիներին ևերկրպագուներին․ «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ֆուտբոլիստներին և աշխատակիցներինհամատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ խաղացելեմ ինչպես «Արարատում», այնպես էլ «Շիրակում» և շնորհակալ եմ նրան ինձ հավատալու ուվստահելու համար։ Դա ինձ ստիպում էր ամեն օր ավելի շատ աշխատել և կատարելագործվել։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]