Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

ՌԴ-ն մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում այցելել Ղարաբաղ. Լուկաշևիչ

ՌԴ-ն  մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում 
այցելել Ղարաբաղ. Լուկաշևիչ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում այցելել Ղարաբաղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, առցանց ճեպազրույցում այս մասին նշել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Մենք մտահոգված ենք, որ համանախագահների եռյակը դեռ չի կարողացել այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրավիճակին և նախանշել կոնկրետ միջոցներ՝ օգնելու կողմերին քաղաքացիների միջև կապեր հաստատելու հարցում, հումանիտար խնդիրները լուծելու համար»,-ասել է Լուկաշևիչը:

Նա հույս է հայտնել, որ այդ այցը տեղի կունենա մոտ ապագայում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակին՝ Լուկաշևիչը նշել է, որ չնայած որոշ միջադեպերին, ընդհանուր առմամբ, ՌԴ-ի ջանքերով հնարավոր է եղել տարածաշրջանում պահպանել կայունություն: Ըստ նրա՝ իրավիճակի կայունացումը թույլ է տվել անդրադառնալ այլ հարցերի՝ ճանապարհների ապաշրջափակում, «3+3» ձևաչափով քննարկում և այլն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]