Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ալմաթիում ձերբակալված անօրինական ակցիաների մասնակիցների թիվը գերազանցել Է 2,7 հազարը

Ալմաթիում ձերբակալված անօրինական ակցիաների մասնակիցների թիվը գերազանցել Է 2,7 հազարը

 ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողության սկզբից Ալմաթիում ձերբակալել են 2 748 մարդ անօրինական ակցիաների, կողոպուտի եւ այլ հանցագործությունների մասնակցության համար: Հունվարի 17-ին հաղորդվել Էր 2 601 ձերբակալվածների մասին:

«Ընդամենը հակաահաբեկչական գործողության սկզբից ձերբակալվել Է անօրինական ակցիաների, կողոպուտների եւ այլ հանցագործությունների 2 748 մասնակից: Ընդամենն առգրավվել Է 131 միավոր հրազեն եւ 4 179 ռազմամթերք»,- հունվարի 18-ին հայտնել Է քաղաքի պարետատան մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպես»-ը: Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք բնակավայրերում տեղի ունեցան բողոքի ակիցիաներ, որոնք մի քանի օր անց վերաճեցին զանգվածային անկարգությունների եւ ավերումների:

Դրանք ուղեկցվեցին ոստիկանների, զինվորականների եւ իշխանության մարմինների վրա հարձակումներով երկրի շատ քաղաքներում, առաջին հերթին Ալմաթիում: Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւի դիմումից հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները հանրապետություն ուղարկեցին խաղաղապահների: Իշխանությունների տվյալներով՝ սահմանադրական կարգը վերականգնված Է բոլոր տարածաշրջաններում: Գլխավոր դատախազության տվյալներով՝ անկարգությունների ընթացքում տուժել Է ավելի քան 4,5 մարդ, դիարաններ Է տեղափոխվել զոհվածների 225 մարմին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am