Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

23 մարդ Է զոհվել արաբական կոալիցիայի կողմից Սանային հասցված հարվածների հետեւանքով. «Ալ Մայադին»

23 մարդ Է զոհվել արաբական կոալիցիայի կողմից Սանային հասցված հարվածների հետեւանքով. «Ալ Մայադին»

 ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական կոալիցիայի կողմից Սանային հասցված հարվածների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 23-ի: Ինչպես հունվարի 18-ին հաղորդել Է «Ալ Մայադին» հեռուստաալիքը, զոհերի թվում կան կանայք եւ երեխաներ, ինչպես նաեւ ամբողջ ընտանիքներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օդից գրոհի Է ենթակվել Էլ Լիբիի շրջանը Եմենի մայրաքաղաքի հյուսիս - արեւմուտքում, որը վերահսկում են «Անսար Ալլահ» շարժման հուսի խռովարարները: Ինչպես նշում Է հեռուստակայանը, հինգ բնակելի տուն լիովին ավերվել Է, վնասվել են եւս տասնյակ շենքեր: Փլվածքների տակ մինչեւ հիմա մարդիկ են մնում: Չդադարող ավիահարվածների պատճառով շտապ օգնության մեքենաները չեն կարողացել գնալ տուժած շրջաններ, իսկ տեղում աշխատող փրկարար բրիգադները հարկադրված են եղել դադարեցնելու որոնողական գործողությունը:

Որոշ ժամանակ առաջ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցան հայտարարել Է Սանայի ինտենսիվ ռմբակոծման մասին այն բանից հետո, երբ ցերեկը հուսիները հարձակվել են Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարածքի վրա: Սանայի ծայրամասի Էլ Լիբի թաղամասում Էին գտնվում օդաչուական ուսումնարանի եւ հակաօդային պաշտպանության ուսումնարանի կենտրոնականայնները, որոնք կարող Էին դառնել ռմբակոծումների թիրախներից մեկը: Ավելի վաղ հաղորդվել Է, որ ԱՄԷ-ում անօդաչուների գրոհի Է ենթակվել Աբու Դաբիի Ազգային նավթընկերության (ADNOC) ենթակառուցվածքը, ինչպես նաեւ շինարարական հրապարակը  Էմիրությունների մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի շրաջանում: ADNOC-ի օբյեկտներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով զոհվել Է չորս մարդ, ավելի քան հնգը՝ վիրավորվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]