Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

 Ավելի քան 20 մարդ զոհ Է դարձել Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժին

 Ավելի քան 20 մարդ զոհ Է դարձել Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի Բադգիս արեւմտյան նահանգում 22 մարդ Է զոհվել երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 17-ին հաղորդել Է «Բախթար» պետական լրատվական գործակալությունը:

«Բադգիս արեւմտյան նահանգում այսօրվա երկրաշարժի հետեւանքով զոհվել Է 22 մարդ, չորս հոգի վերքեր են ստացել: Զոհերի մեծամասնությունը գտնվում Է Ղադիս գավառում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Պաշտոնատար անձինք ասում են, որ դա նախնական թիվն Է, որը կարող Է փոխվել: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տեղեկատվությունների համաձայն, հունվարի 17-ին Աֆղանստանի արեւմուտքում UTC-ի ժամանակով 11:40-ին կամ տեղական ժամանակով 16:10-ին (Երեւանի ժամանակով 15:40-ին) տեղի Է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի Էպիկենտրոնն ընկած Է Քալայի-Նաու քաղաքից՝ Բադգիսի նահանգի վարչական կենտրոնից, մոտավորապես 40 կիլոմետր դեպի արեւելք եւ Թուրքմենստանից 70 կիլոմետր դեպի հարավ-արեւելք ընկած հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 10 կիլոմետր խորության վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]