Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348 հազար 145 դեպք, որից 333 հազար 716-ը`առողջացած, 8022-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4891 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 4597 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք, առողջացել է 61 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 649 հազար 252-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]