1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայկական ստարտափները ամենամյա մրցանակաբաշխությունում հավակնում են դառնալ հաղթող   

Հայկական ստարտափները ամենամյա մրցանակաբաշխությունում հավակնում են 
դառնալ հաղթող 

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Golden Kitty Awards 2021-ի շրջանակում Product Hunt-ում քվեարկության են դրվել «Տարվա լավագույն պրոդուկտ» անվանակարգում ներկայացված ստարտափները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցանկում ներառված 33 պրոդուկտից 5-ը հայկական են: 

«Տարվա լավագույն պրոդուկտ» անվանակարգում ներկայացված են հայկական PodCastle, Softr, LuckyCarrot, Leanbe, Lrnkey ստարտափները: Հայկական ARLOOPA-ն ProductHunt-ի կողմից ներկայացվել է «Տարվա լավագույն հավելված» անվանակարգում։  

ARLOOPA-ն՝ լրացված իրականության հավելվածը, ընդգրկվել է «Կրթական» անվանակարգում, ներկայացվել՝ «Տարվա լավագույն հավելված»-ում։ Ընկերության համահիմնադիր, տնօրեն Արման Աթոյանը նշեց՝ ենթադրել են, որ մրցույթում տեղ կգտնի նաև «Վիրտուալ իրականություն» անվանակարգը, որում իրենք կներկայացվեն։ 

«Մարդիկ վերջապես հասկացել են, որ լրացված և վիրտուալ իրականությունները հաջորդ սերնդի տեխնոլոգիաներն են, և երևի թե հավելվածը այդ դասում լավագույններից մեկն է։ Լիահույս ենք, որ ըստ արժանվույն կգնահատվի»,- շեշտեց Արման Աթոյանը։  

Softr ընկերությունը անհատներին, ինչպես նաև կազմակերպություններին հնարավորություն է տալիս առանց որևէ ծրագրավորման գիտելիքներ ունենալու ցանկացած բարդության և խորության կայքեր և web հավելվածներ ստեղծել։ 

«Product Hunt-ում առաջին տարին է, որ մասնակցում ենք նոմինացիայի և ներկայացվում ենք «Տարվա լավագույն պրոդուկտ» անվանակարգում, սակայն անցած տարվա ընթացքում հասցրել ենք ProductHunt-ում դառնալ օրվա, շաբաթվա և ամսվա հաղթող։ Նաև անցած տարի 2-րդ հորիզոնականով Nօ-code անվանակարգում ենք եղել»,- նշեց ընկերության ծրագրային ապահովման մասնագետ Բորիս Ադամյանը։ 

Lucky Carrot-ը հարթակ է, որն օգնում է աշխատողներին զգալ էլ ավելի գնահատված: Թիմի անդամները, միմյանց գազարներ ուղարկելով, շնորհակալություն են ասում կատարված լավ աշխատանքի և հաջողությունների համար, իսկ հետագայում գազարները կուտակելով փոխարինում են տարբեր նվեր-քարտերով։ Մյուս կողմից էլ կազմակերպությունները ստանում են հաշվետվություններ աշխատակիցների ներգրավվածության վերաբերյալ։ 

Lucky Carrot-ի համահիմնադիր Սերգեյ Ասատրյանը պատմեց, որ ընկերությունը հայտնվել էր Product Hunt-ում դեռևս 2021-ի փետրվարին, որտեղ մրցելով տարբեր ընկերությունների հետ՝ քվեարկության արդյունքում դարձել էր «Օրվա լավագույն պրոդուկտը» (Product of the Day)։ Իսկ այս տարվա սկզբին տեղեկացան, որ ընդգրկվել են տարվա ամենաշատ քվեարկված ընկերությունների առաջին 5-յակում, ինչը անակնկալի էր բերել թիմին։

«Անվանակարգերը բացվեցին այս ամսվա սկզբին, որի մասին տեղեկացանք հենց Product Hunt-ից։ Ակնկալում էինք ներկայացվել SaaS կամ «Տարվա լավագույն պրոդուկտ» կատեգորիաներում, իսկ երբ սկսվեց քվեարկությունը, տեղեկացանք, որ երկու կատեգորիաներում էլ ներկայացվել ենք, ինչն արդեն շատ կարևոր և ուրախալի է մեզ համար։ Ակնկալիքների մասին դժվար է խոսել, քանի որ առաջին անգամ ենք մասնակցում։ Նման ընկերությունների հետ «Տարվա լավագույն պրոդուկտ» կատեգորիայում ներկայացվելն արդեն իսկ շատ մեծ հաջողություն է»,- նշեց ընկերության համահիմնադիրը։ 

Golden Kitty Awards-ը Product Hunt-ի ամենամյա մրցանակաբաշխություն է, որտեղ իրենց օգտատերերը ներկայացնում և ընտրում են տարվա լավագույններին։ Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփվեն այս տարվա հունվարի 27-ին։

Կարինե Տերտերյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]