Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից
11:26, 18 Հունվար 2022
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ՀԱՕԿ-ին տեղեկացրել է Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին հայաստանցի չորս մարզիկների մասնակցության մասին:
Համապատասխան միավորների շնորհիվ տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին, Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:
Հիշեցնենք, որ օլիմպիական արտոնագիր ունի նաև մեր Թինա Կարապետյան -Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում