1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ժառանգություն ստանալու գործընթացները կդյուրացվեն․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ժառանգություն ստանալու գործընթացները կդյուրացվեն․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր օրենսդրական կարգավորումներով դյուրացնել ժառանգատուների մահվան դեպքում ժառանգություն ստանալու ընթացակարգերը։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծին «կողմ» քվեարկեց 86, «դեմ»՝0, «ձեռնպահ»՝ 5 պատգամավոր։

Նախագծի հեղինակներն են Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանը, Լենա Նազարյանը ու Նարեկ Բաբայանը։

Նախագծում նշված է, որ ժառանգի կողմից ժառանգություն ընդունելիս բարդություններ են առաջանում այն դեպքում, երբ ժառանգատու անձի մահը վրա է հասել հաստատապես հայտնի հանգամանքներում (օրինակ՝ ռազմական գործողությունների, տարերային աղետների ժամանակահատված), սակայն մինչեւ մահացածի ինքնությունը հաստատելն անցել է ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետը: Այսպիսի իրավիճակ հատկապես առաջացավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմի հետեւանքով:

Իշխանական պատգամավորները հիմա ներկայացնում են լուծում՝ այն դեպքում, երբ քաղաքացու ինքնությունը չի հաստատվել մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում, ժառանգության բացման օրը պետք է համարել ոչ թե մահվան օրը, այլ՝ մահվան պետական գրանցման օրը, որ ժառանգը կարողանա ստանալ ժառանգությունն ու կաշկանդված չլինի վեցամսյա ժամկետով:Նախագիծը քննարկվել է հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]