Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 30 տարեկան է  

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 30 տարեկան է

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տոնում է հիմնադրման 30-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այսօր՝ hունվարի 18-ին լրանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակը: 

Այս առթիվ ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում ենք 30 տարիների ընթացքում ՀՖՖ-ի հետ առնչություն ունեցած բոլոր մարդկանց, նախկին և ներկա աշխատակիցներին, հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին և շահառուներին այս նշանակալից տարեդարձի կապակցությամբ: Բոլոր ֆուտբոլասերներին մաղթում ենք բազմաթիվ հաղթանակներ և վառ ֆուտբոլային պահեր։ 30-ամյակի կապակցությամբ ՀՖՖ-ն այս տարվա ընթացքում պատրաստվում է անցկացնել բազմաթիվ միջոցառումներ, որոնց մասին կհայտնենք լրացուցիչ: Մինչ այդ ներկայացնում ենք ՀՖՖ տարբերանշանի վերաբրենդավորված տարբերակը, որը կօգտագործվի ամբողջ տարվա ընթացքում կայանալիք միջոցառումների և մեդիա ակտիվությունների շրջանակում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]