Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առաջիկա ամիսներին բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները կկարողանանք մտցնել բնականոն հուն. Արտակ Բեգլարյան

Առաջիկա ամիսներին բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները 
կկարողանանք մտցնել բնականոն հուն. Արտակ Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում  պատերազմի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարման ուղղված պետական աջակցության ծրագրի  շրջանակում ստացվել է 46 հազար 956  հայտ, որից 8352 հայտը արդեն բավարարվել է ավելի քան 10 միլիարդ դրամի շրջանակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Հաջորդ կարևոր ծրագիրը պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց  պետական ֆինանսական աջակցության ծրագիրն է: Հունվարի 1- ի դրությամբ ծրագրի շրջանակում ստացվել է 9300 հայտ, որից 1349-ն արդեն բավարարվել է:  Ընդհանուր 6 միլիարդ 722 միլիոն դրանից,  որից  2 միլիարդ  667 միլիոնը՝ կանխիկ, արդեն տրամադրվել է 1 միլիարդ 500 միլիոնը, իսկ մուրհակից 4 միլիարդ 54 միլիոն դրամից տրամադրվել է 2 միլիարդ  495-ը: Մնացած հայտերն էլ այս տարվա մեջ անպայման կբավարարվեն և գումարները կփոխանցվեր քաղաքացիներին»,- ասաց նա:

Արտակ Բեգլարյանը կարևորեց նաև բնակարանային ծրագրի  մեկնարկը: Նա նշեց, որ Բնակարանային հարցերի կոմիտեն իր գործունեությունը փաստացի սկսել է  նոյեմբերի վերջից: Այժմ հնարավորինս կանոնակարգում են բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները և առաջիկա ամիսներին կկարողանան այս բարեփոխումը մտցնել բնականոն հուն: Այս տարի պլանավորում են ամբողջ դաշտը կանոնակարգել, որպեսզի հնարավորինս բաց ու թափանցիկ համակարգ ստեղծեն  քաղաքացիների համար, քանի որ այս պահին  իրենց  առջև ծառացած գլխավոր խնդիրներից մեկը հենց բնակարանային խնդիրն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]