Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տոկիոյում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ում երկու բալիստիկ հրթիռ են արձակել

Տոկիոյում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ում երկու բալիստիկ հրթիռ են արձակել

 ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը կարծում Է, որ ԿԺԴՀ-ում հունվարի 17-ին արեւելյան ուղղությամբ արձակվել են փոքր հեռահարության երկու պինդվառելիքային բալիստիկ հրթիռներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է հունվարի 18-ին ռազմական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Մանրամասներն առայժմ վերլուծվում են, բայց այդ հրթիռների թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել Է 50 կիլոմետր,- նշված Է այնտեղ:- Եթե ելնելու լինենք սովորական բալիստիկ հետագծից՝ ապա հրթիռները թռել են մոտավորապես 300 կիլմետր տարածություն»:

Պաշտպանության նախարարությունը հավաստել Է, որ դրանք ընկել են ծովը՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս՝ ԿԺԴՀ-ի արեւելյան ափի մոտ: Հունվարի 17-ին արձակված հրթիռները, գերատեսչության կարծիքով՝ բնութագրերով համապատասխանում են պինդվառելիքային բալիստիկ հրթիռներին, որոնք արդեն փորձարկվել են 2020 թվականի մարտի 21-ին:

«Միանգամայն ակնհայտ Է,- հունվարի 18-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին,- որ Հյուսիսային Կորեան գնում Է նման սպառազինությունների տեխնոլոգիական մակարդակի եւ օգտագործման մեթոդիկաների սրընթաց բարձրացման ուղիով»: Ինչպես հունվարի 18-ին հայտնել Է Kyodo գործակալությունը, ԿԺԴՀ-ում տարածված լուսանկարների վերլուծության հիման վրա փորձագետները կարծում են, որ հունվարի 17-ին փորձարկվել են KN-24 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք թռել են ցածր եւ փոփոխվող հետագծով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]