1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախի միջազգային ճանաչումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կլինեն ԱԳՆ գործունեության հիմնական ուղղությունները. Դավիթ Բաբայան

Արցախի միջազգային ճանաչումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության 
կարգավորումը կլինեն ԱԳՆ գործունեության հիմնական ուղղությունները. Դավիթ 
Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակելու ենք ակտիվորեն և համառորեն պաշտպանել Արցախի շահերը, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, բոլոր միջոցներով ամրապնդել համահայկական միասնականությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 19-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Արտաքին գերատեսչության ղեկավարն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել Արցախի ԱԳՆ 2021 թվականի գործունեության մասին և մատնանշել ընթացիկ տարվա անելիքները։

Նախարարի խոսքով՝ Արցախի միջազգային ճանաչումը, տարբեր երկրների ու նրանց սուբյեկտների հետ կապերի հաստատումն ու զարգացումը, հայկական Սփյուռքի համայնքների և կառույցների հետ հարաբերությունների խորացումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն ու ամրապնդումը կլինեն ԱԳՆ գործունեության հիմնական ուղղությունները։

Անդրադառնալով 2022 թվականի արտաքին քաղաքականության ռազմավարությանն ու մարտավարությանը՝ ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, շեշտել է․

«Վարելու ենք նախաձեռնողական, համարձակ և թիրախային, միաժամանակ՝ հնարավորինս զուսպ ու գովազդից զուրկ տեղեկատվական բաղադրիչով արտաքին քաղաքականություն՝ հետևելով  ԱԳՆ որդեգրած «շատ գործել, քիչ խոսել» կարգախոսին:

Ասուլիսի ընթացքում նախարարը պատասխանել  է լրագրողների՝ հետպատերազմական ժամանակաշրջանում Արցախի արտաքին քաղաքականության առջև ծառացած մարտահրավերներին, նոր իրողությունների պայմաններում առաջացող խնդիրներին, բանակցային գործընթացին, Արցախի կարգավիճակին վերաբերող հարցերին և տվել անհրաժեշտ պարզաբանումներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]