Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից

Արարատ Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց Մևլյութ Չավուշօղլուի հետ 
հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց Ստոկհոլմում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ ոչ պաշտոնական հանդիպումից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի հարցին, թե ինչ հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, Միրզոյանն ասաց, որ կարող է բառացի վերարտադրել իր և Չավուշօղլուի հանդիպումը։

«Մենք ոչ թե պաշտոնական հանդիպում ենք ունեցել, ուղղակի մի սենյակից մյուս սենյակը կապող միջանցքում քայլելիս, որտեղ պետք է տեղի ունենար պաշտոնական նիստը, կողք կողքի ենք քայլել, բարևել միմյանց, ծանոթացել, պատրաստակամություն հայտնել հարաբերությունների կարգավորմանը, խոսել հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին, պայմանավորվել ենք երկիր վերադառնալու պես նշանակել ներկայացուցիչ և սկսել գործընթացը։ Կարծում եմ, որ սա լավ խոսակցություն է, պաշտոնական հանդիպում չէ, բայց հանդիպում է, և ազդակներն էլ դրական են»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ որևէ գաղտնի հանդիպման մասին խոսք չկա և քանի որ պաշտոնական հանդիպում չէր, ըստ այդմ, հաղորդագրություն չի եղել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]