1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

 Բայդենը երկյուղներ Է հայտնել մոտալուտ «լայնամասշտաբ միջուկային պատերազմի» պատճառով

 Բայդենը երկյուղներ Է հայտնել մոտալուտ «լայնամասշտաբ միջուկային պատերազմի» պատճառով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ շատ Է անհանգստանում Ուկրաինայում հնարավոր հակամարտության մեջ ՆԱՏՕ-ի հավանական ներքաշման պատճառով, եւ հույս Է հայտնել, որ Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինը գիտակցում Է «լայնամասշտաբ միջուկային պատերազմի» մուտալուտ լինելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես շատ եմ անհանգստանում, որ դա կարող Է վերածվել չկանխատեսված այն միակ պատերազմի, որն ավելի վատ Է, քան կանխամտածվածը: Ես անհանգստացած եմ այն պատճառով, որ դա կարող Է շատ հեշտությամբ դուրս գալ վերահսկողությունից»,-ասել Է նա, պատասխանելով այն հարցին, որը վերաբերում Է Ուկրաինայի պատճառով ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հնարավոր բախմանը: Բացի այդ, Բայդենը հույս Է հայտնել, որ իր ռուսաստանցի պաշտոնակիցը հասկանում Է, որ մոտ Է կանգնած «լայնամասշտաբ միջուկային պատերազմին»: «Նա այնքան Էլ լավ դիրքում չԷ եւ չի կարող գերիշխել աշխարհում»,-հավելել Է ԱՄՆ-ի նախագահը:

Ռուսաստանը քանիցս մերժել Է Արեւմուտքի եւ Ուկրաինայի մեղադրանքները «ագրեսիվ գործողությունների» մեջ, հայտարարելով, որ ոչ ոքի չի սպառնում եւ ոչ ոքի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ-ի ագրեսիայի» մասին հայտարարությունները որպես պատրվակ են օգտագործում Ռուսաստանի սահմանների մերձակայքում ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար: ՌԴ ԱԳՆ-ում ավելի վաղ նշել են, որ «ռուսական ագրեսիայի» եւ Կիեւին նրանից պաշտպանվելու համար օգնելու վերաբերյալ Արեւմուտքի հայտարարությունները ե՛ւ ծիծաղելի են, ե՛ւ վտանգավոր:

Ընդ որում՝ Կիեւը եւ արեւմտյան պետությունները վերջին ժամանակներս անհանգստություն են հայտնում իբր Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական կողմից «ագրեսիվ գործողությունների» ուժեղացման առնչությամբ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ Ռուսաստանն իր տարածքի սահմաններում զորքեր Է տեղաբաշխում նաեւ իր հայեցողությամբ: Նրա խոսքով՝ դա ոչ ոքի չի սպառնում եւ ոչ ոքի չպետք Է անհանգստացնի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]