1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան. Արմեն Գրիգորյան

Հայաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն 
տարածաշրջան. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան, որովհետև միջազգային հանրության կողմից արձանագրվել է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, ու լուծման համար կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ակնկալում ենք, որ համանախագահների տարածաշրջան այցը ու հետագա քայլերը հնարավորություն կստեղծեն Լեռնային Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ ու համապարփակ լուծման համար»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանը շարունակելու է աշխատել, որպեսզի հնարավոր լինի ձևակերպել խաղաղության համապարփակ պայմանագիրը: Նրա խոսքով՝ այդ պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է գտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծում: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ըստ Արմեն Գրիգորյանի, բանակցությունների, քաղաքական գործիքակազմի միջոցով պետք է փորձել լուծումներ գտնել: Նա նկատեց, որ կան բազմաթիվ այլ հարցեր՝ ապաշրջափակում, սահմանազատում, սահմանագծում: Ահա, այդ հարցերի լուծումը գտնելով, խաղաղության պայմանագրի համար կստեղծվեն հիմքեր:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի որևէ սահմանափակում չպետք է լինի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններով պետք է հիմնախնդրի լուծում գտնել»,-ասաց Արմեն Գրիգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]