Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

74 տարեկանում մահացել է ամերիկացի երգիչ Meat Loaf-ը

74 տարեկանում մահացել է ամերիկացի երգիչ Meat Loaf-ը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 74 տարեկանում մահացել Է ամերիկացի երգիչ Մայքլ Լի Էդեյը, որն ավելի հայտնի Է Meat Loaf կեղծանվամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երգչի պաշտոնական Էջում զետեղված հաղորդագրության մեջ ասվում Է, որ նա մահացել Է ընտանիքի եւ մերձավորների շրջապատում, որոնք երգչի կողքին Էին գտնվում նրա կյանքի վերջին օրերին:

Էդեյը ծնվել Է 1947 թվականի սեպտեմբերի 27-ին Դալլասում (Տեխասի նահանգ): Նրա դեբյուտային ալբոմը՝ Bat Out of Hell-ը, թողարկվել Է 1977 թվականին եւ ամենավաճառվողներից մեկը դարձել աշխարհում:

Meat Loaf-ի կատարմամբ առավել հայտնի երգերից մեկը I՚d Do Anything for Love-ն (But I Won՚t Do That) Է, որը թողարկվել Է 1993 թվականին Bat Out of Hell II:

Back into Hell ալբոմում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]