1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպական միության 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 21-ին ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի եւ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաեւ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: ԱԺ փոխնախագահը կառուցողական է գնահատել հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը Մոսկվայում՝ նշելով, որ հայկական կողմը հետաքրքրված է բովանդակային գործընթացի միջոցով հստակ խնդիրների լուծմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]