1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանը վերադարձրել Է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ փակելով պարտքը

Իրանը վերադարձրել Է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ փակելով պարտքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը վերականգնել է ձայնի իրավունքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՝ վճարելով կազմակերպության դիմաց իր պարտքը Կորեայում սառեցված իրանական ակտիվներից, հայտնել Է Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Իրանը հերթական անգամ զրկվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից՝ կազմակերպության հանդեպ ունեցած պարտքի պատճառով: Ձայնի իրավունք ստանալու համար Իրանին պահանջվում էր 18,4 մլն դոլար վճարել։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ որպես ՄԱԿ-ի ակտիվ անդամ, մշտապես հավատարիմ է եղել իր անդամավճարների ժամանակին վճարմանը եւ այժմ դա ապացուցեց գործնականում: Ցավոք, արդեն երկրորդ տարին անընդմեջ բախվում ենք անդամավճարի վճարման խնդրի՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված միակողմանի, կոշտ պատժամիջոցների պատճառով»,- հայտարարել է մշտական ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը։ Նրա խոսքով ՝ ձայնի իրավունքը կվերականգնվի երկուշաբթվանից։

Իր հերթին Հարավային Կորեայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Իրանի 18 մլն դոլարի չափով  անդամավճարի վճարումը իրականացվել է Կորեայում իրանական սառեցված հաշիվներից: Նշվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքը կվերականգնվի ֆինանսական գործողության ավարտից հետո:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]