Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բելառուսի արդարադատության նախարարը հետաքրքրված է Հայաստանում ՔԿԱԳ ոլորտի թվայնացման աշխատանքներով

Բելառուսի արդարադատության նախարարը հետաքրքրված է Հայաստանում ՔԿԱԳ 
ոլորտի թվայնացման  աշխատանքներով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան  Ալեքսանդր Կոնյուկին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, Կարեն Անդրեասյանը ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման ծրագիրը։

Դեսպան Կոնյուկն ընդգծել է, որ Բելառուսի արդարադատության նախարարությունը հետաքրքրված է Հայաստանում ՔԿԱԳ ոլորտի թվայնացման, ինչպես նաև փաստաթղթերի միջազգային վավերացման՝ էլեկտրոնային ապոստիլով։  

Ալեքսանդր Կոնյուկը հետաքրքրվել է Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարողություններով, և պայմանավորվածություն  է ձեռքբերվել կնքել համաձայնագիր Բելառուսում գործող փորձագիտական կենտրոնի և նախարարության միջև ։

Դեսպանը նշել է, որ Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ ուսումնասիրություններ է կատարում և մտահոգված է այդ հարցով, հավելելով՝ Բելառուսը ևս 1941-1945թթ․ Ցեղասպանության զոհ է դարձել։ 

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց համագործակցության համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]