1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաշինյանն անդրադարձավ Արմեն Սարգսյանի հրաժարականին

Փաշինյանն անդրադարձավ Արմեն Սարգսյանի հրաժարականին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատեհ չի համարում մեկնաբանելու Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարական տալու դրդապատճառների մասին Արմեն Սարգսյանի հայտարարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա ասաց ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում:

«Որոշումը կայացրել է նախագահը: Ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից ժամեր առաջ: Նա երեկ հրապարակումից 3.5 ժամ առաջ զանգահարել է ինձ, և մենք խոսել ենք այդ մասին: Ես Հանրապետության նախագահին հարցրել եմ՝ ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե ինձ տեղեկացնում է, որ կայացրել է որոշում: Ես փորձել եմ հասկանալ՝ որոշումը քննարկման ենթակա է, թե ոչ: Դրանից հետո նա ասել է, որ կայացրել է որոշում»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ  Սահմանադրության հետ կապված Հանրապետության նախագահի դիրքորոշումներն ավելի վաղ ևս հայտնի էին: «Նախորդ հարցուպատասխանի ժամանակ, երբ քննարկում էինք սահմանադրական փոփոխությունների թեման, ես ասացի, որ իմ դիրքորոշումն այդ կապակցությամբ մի փոքր կամ էականորեն տարբերվում է Հանրապետության նախագահի դիրքորոշումից: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականից հետո, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է Հանրապետության նախագահ, իսկ հետո ես՝ վարչապետ, Սահմանադրության մեջ Հանրապետության նախագահի լիազորությունների մասով որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել: Այս ողջ ընթացքում կանոնների փոփոխություն տեղի չի ունեցել»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ նախագահի հրաժարականի հայտարարության մեջ կա անդրադարձ դրա դրդապատճառների մասին: «Ինքս այդ բացատրություններն ընդունում եմ որպես ի գիտություն և պատեհ չեմ համարում մեկնաբանել»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր պաշտոնյա ինքն է որոշում այդ կարգի որոշումներն ինչ փաստարկների հիման վրա պետք է արվեն:

Անդրադառնալով «Հետք» լրատվամիջոցի հրապարակմանը այն մասին, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելիս եղել է Սենթ Քիդս և Նևիսի քաղաքացի, Փաշինյանը նշեց, որ ասուլիսից առաջ տեղեկացվել է դրա մասին, սակայն մանրամասն դեռևս չի ծանոթացել բովանդակությանը: Նա հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ հրապարակման մասին՝ հավելելով, որ համապատասխան մարմինները կզբաղվեն դրանով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]