Ֆուտզալի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի ընտրանու հետ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախապատրաստվելով ֆուտզալի աշխարհի առաջնության նախնական փուլին՝ Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի ազգային ընտրանու հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հունվարի 25-29-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Լուան Բարբոսա - «Ֆունդաո» (Պորտուգալիա)
Ալբերտ Աղաջանով - «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Արթուր Մկրտչյան - «Երևան»
Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան)
Ռոդրիգինյո - Նորիլսկի «Նիկել» (Ռուսաստան)
Ժուլիո Զանոտտո - Նորիլսկի «Նիկել» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Դավիթ Ասլանյան - «Գոմել» (Բելառուս)
Սարգիս Մարգարյան - «Գոմել» (Բելառուս)
Վիտինյո - «Ֆորտունա Վիներ Նոյշտադտ» (Ավստրիա)
Լուկաս Ռոզենսկի - «Ալ-Թադամոն» (Քուվեյթ)
Սարո Գալստյան - «Երևան»
Գարեգին Մաշումյան - «Երևան»
Համլետ Մանուկյան - «Երևան»
Գեղամ Թումբարյան - «Երևան»
Միհրան Դերմենջյան - «Երևան»
Արամ Սարգսյան - «Երևան»
Ռաֆիկ Մելիքյան - «Երևան»
Արմեն Դավիդյան - «Ալաշկերտ»
Հայաստանի Ֆուտզալի ազգային հավաքականը հունվարի 29-ին կմեկնի Իսրայել, որտեղ փետրվարի 1-ին և 2-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի ազգային հավաքականի հետ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում