1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը վերջին 10 տարիներին կոռուպցիայի դեմ պայքարում էական առաջընթաց գրանցած երկրների շարքում է. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»

Հայաստանը վերջին 10 տարիներին կոռուպցիայի դեմ պայքարում էական առաջընթաց 
գրանցած երկրների շարքում է. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021 թվականի համաթիվը, ըստ որի` 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 58-րդ տեղը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես նշում է զեկույցում, Հայաստանի ԿԸՀ (խմբ. կոռուպցիայի ընկալման համաթիվ) 2021 թվականի արժեքը նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ (49 միավոր),իսկ ստանդարտ սխալի չափը հավասար է 3.76-ի (2020-ին այն հավասար էր 3.50-ի): Ինչպես և անցյալ տարի, Հայաստանի գրանցած արդյունքն ավելի բարձր է ԿԸՀ համաշխարհային միջինից, որը հավասար է 43-ի։

180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2021 թվականի աղյուսակում Հայաստանը Հորդանանի, Հունաստանի և Նամիբիայի  հետ կիսում է 58-ից 61-րդ տեղերը (2020թ.-ին Հայաստանը նույնքան միավորով 180 երկրների շարքում կիսում էր 60-ից 62-րդ տեղերը):

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 19 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 2-րդ տեղը և զիջում է միայն իր հարևան Վրաստանին:

Նախորդ տարվա պես՝ Հայաստանը, բացի Վրաստանից,առաջ է իր մյուս երեք հարևաններից՝Թուրքիայից (38 միավոր` 96-ից 101-րդ տեղեր), Ադրբեջանից (30 միավոր` 128-ից 135-րդ տեղեր) և Իրանից (25 միավոր` 150-ից 153-րդ տեղեր):

Ինչպես և 2020 թվականին, ԵԱՏՄանդամ մյուս բոլոր երկրների ԿԸՀ արժեքները շարունակում են ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ արժեքից: Մասնավորապես՝ Բելառուսի 2021թ. ԿԸՀ արժեքը 41 միավոր է (82-ից 84-րդ տեղեր),Ռուսաստանինը՝29  (136-ից 139-րդ տեղեր), Ղրղզստանինը՝ 2 7(144-ից 146-րդ տեղեր), իսկ Ղազախստանինը` 37 միավոր (102-ից 104-րդ տեղեր):

Զեկույցում ասվում է, որ 180 երկրների շարքում 25 երկրներ էապես բարելավել են իրենց ԿԸՀ-ն, ներառյալ` Հայաստանը (49 միավոր):

Նշվում է, որ Հայաստանը վերջին 10 տարիներին էական առաջընթաց գրանցած երկրների շարքում է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]