Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպիտակ տունը Ռուսաստանին խոստացել է ավելի ծանր պատժամիջոցներ, քան 2014-ին էր

Սպիտակ տունը Ռուսաստանին խոստացել է ավելի ծանր պատժամիջոցներ, քան 2014-ին 
էր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսական պատժամիջոցները, որոնք Միացյալ Նահանգները մտադիր է կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում, ավելի ծանր են լինելու, քան 2014-ի պատժամիջոցներն էին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այդ մասին հայտնել է Սպիտակ տունը:

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, թե ռուբլու արժեքի ներկայիս փոփոխությունը արտացոլում է տնտեսական այն պատժամիջոցների նշանակությունը, որոնք Միացյալ Նահանգները պատրաստ է կիրառել:
Վաշինգտոնը նաև հիշեցրել է, որ Ղրիմի միացումից հետո 2014 թվականին Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով ռուսական ռուբլին արժեզրկվել էր 50 տոկոսով, և Ռուսաստանի Կենտրոնական բանկը ծախսեց իր պահուստային ֆոնդի 25 տոկոսը՝ արժույթի կայունությունը պահպանելու համար:

Այսօր էլ՝ Ուկրաինայի շուրջ միջազգային լարվածության խորացմանը զուգահեռ, ռուսական ռուբլին շարունակում է անկում ապրել աշխարհաքաղաքական ռիսկերի ավելացման պատճառով: Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ 1 դոլարը արժե 79 ռուբլի, իսկ 1 եվրոն՝ 89 ռուբլի:
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]