1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հինգ երկիր հայտարարել է Ուկրաինայից իր դիվանագետների մի մասին տարհանելու մասին

Հինգ երկիր հայտարարել է Ուկրաինայից իր դիվանագետների մի մասին տարհանելու 
մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ռազմաքաղաքական լարվածության աճի ֆոնին հինգ երկիր՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան և Ավստրալիան հայտարարել են Ուկրաինայից իրենց դիվանագետների մի մասին և նրանց ընտանիքներին Ուկրաինայից տարհանելու որոշման մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հաղորդել էր, որ Ուկրաինայում գտնվող 129 դիվանագիտական ներկայացուցչություններից միայն չորս երկրի՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ավստրալիայի դեսպանություններն էին Կիևին տեղեկացրել իրենց աշխատակիցներին տարհանելու որոշման մասին: Իսկ ավելի ուշ այդպիսի որոշման մասին հայտարարել է նաև Կանադայի արտգործնախարարությունը:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ ճապոնական Kyodo-ի աղբյուրները հաղորդել են, որ Ճապոնիայի կառավարությունը նույնպես ուսումնասիրում է Ուկրաինայից իր քաղաքացիներին, այդ թվում դեսպանատան աշխատակիցներին տարհանելու անհրաժեշտությունը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի ԱԳ նախարարը նշված երկրների որոշումը վաղաժամ է համարում: Ուկրաինայի իշխանությունների կարծիքով՝ դրա համար իրական հիմքեր չկան:

Ուկրաինայի շուրջ Ռուսաստան-ՆԱՏՕ ռազմաքաղաքական լարվածության աճին զուգահեռ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները բանակցություններ են վարում նախագահների, արտգործնախարարների և ավելի ցածր մակարդակներով՝ հետագա սրացումներից խուսափելու համար: Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հիմնական մտահոգությունը Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման ենթադրյալ սպառնալիքն է, Մոսկվայի մտահոգությունը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք, այդ թվում՝ Ուկրաինայի հնարավոր անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]