Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս 2022

Արցախի նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

Արցախի նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել «Շուշիի տեխնոլոգիական 
համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հունվարի 25-ին տեղի է ունեցել «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, համալսարանի գործունեության տարեկան արդյունքների մասին հաշվետվությամբ հանդես է եկել ռեկտորի պաշտոնակատար Նվեր Միքայելյանը: Օրակարգային հարցերի շրջանակում «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները քննարկել են բուհի շենքային պայմանների բարելավման և գույքով ապահովման հարցերը:

Նիստի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի անդամները միաձայն Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր են ընտրել Նվեր Միքայելյանին:

Երկրի ղեկավարը, ով հանդիսանում է նաև «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, նշել է, որ որակյալ կրթություն ապահովելու նպատակով գործադրվելու են բոլոր ջանքերը բուհի գործունեության համար անհրաժեշտ պայմանները վերականգնելու նպատակով:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]