Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀՀ և ԵՄ միջև բաց սահմաններն ավելի կզարգացնեն կողմերի գործընկերությունը. Արարատ Միրզոյան

ՀՀ և ԵՄ միջև բաց սահմաններն ավելի կզարգացնեն կողմերի գործընկերությունը. 
Արարատ  Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրամիության միջև բաց սահմաններն էլ ավելի կզարգացնեն կողմերի միջև գործընկերությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ կից տեղադրելով նաև լուսանկար:

«Այսօր ես անհատական կողպեք կախեցի «Շենգենյան համաձայնություն» հուշարձանի վրա, որը խորհրդանշում է բաց սահմանների գաղափարը։ Համոզված եմ, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև բաց սահմաններն էլ ավելի կզարգացնեն մեր գործընկերությունը և կխթանեն մարդկանց միջև շփումները»,-նշել է Միրզոյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 25-26-ը  աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]